ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Այվազովսկու անվրձին հուշարձանը

Այվազովսկու անվրձին հուշարձանը
21.07.2014 | 14:40

Երիտասարդ նկարչուհի Նարի Յանն (Նարինե Աղաջանյան) իր առաջին անհատական ցուցահանդեսից գոյացած հասույթով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի տարիներ առաջ գողացված վրձինը: Հուշարձանն անվրձին է արդեն երկու տարի: Մոտավոր հաշվարկներով՝ վրձնի պատրաստումն ու տեղադրումը կարժենան 80-90 հազար դրամ: Նարին մտադիր է նաև տեսանկարահանող սարք տեղադրել հուշարձանի մոտ, հերթական վայրագություններից խուսափելու համար:

Ցուցահանդես-վաճառքը կկայանա օգոստոսի 1-ին «Հայ-արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում:
Մայրաքաղաքի վնասված հուշարձանների վերականգնման գործառույթն իրականացնում է նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը: «Իրատես de facto»-ի հետ զրույցում կոմբինատի տնօրեն Մարտուն Հարությունյանն ասաց, որ վերականգնելու համար պետք է պատվեր լինի: Պատվիրում են գլխավորապես մշակույթի նախարարությունն ու թաղապետարանները: Տարվա ընթացքում 3-4 հուշարձան է վերականգնվել: Բնական է, որ Այվազովսկու վրձինն աննկատ էր մնալու
ժամանակի և մարդկային գործոնի արդյունքում վնասված հուշարձանների բովում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ